Թուրքիան արգելափակել է Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու բանակցությունները. DPA

Armenpress 19:35, 18 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի իշխանություններն արգելափակել են Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ մտնելու շուրջ բանակցությունների մեկնարկը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է DPA գործակալությունը՝ հղում անելով կազմակերպությունում իր աղբյուրներին:

DPA-ի տվյալներով՝ Հյուսիսատլանտյան դաշինքում ծրագրվում էր մայիսի 18-ին քննարկել Ֆինլանդիայի ու Շվեդիայի կողմից ներկայացված դիմումները, ինչը կհամարվեր գործընթացի սկիզբ, սակայն Անկարայի դիրքորոշման պատճառով բանակցությունները տեղի չեն ունեցել: Թուրքական կողմը հստակ հասկացրել է, որ ներկայում չի կարող հավանություն տալ այդ բանակցությունների մեկնարկին:

Ֆինլանդիայի ու Շվեդիայի դեսպանները մայիսի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգին պաշտոնապես հանձնել էին դաշինքի անդամ դառնալու իրենց դիմումները:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am