Անկլավների մասով Ադրբեջանը դեռևս իրավական հիմքեր չի ներկայացրել. ԱԽ քարտուղար

Armenpress 13:11, 19 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական կողմն ունի իրավական հիմավորումներ՝ Ադրբեջանում գործող անկլավների մասով, իսկ Ադրբեջանը դեռևս չի ներկայացրել իրավական հիմքեր: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Լրագրողը հիշեցրեց՝ ադրբեջանական կողմից հնչում են հայտարարություններ, թե իբր Հայաստանում անկլավներ կան, որոնք պետք է սահմանազատման գործընթացում տրվեն Ադրբեջանին:

Գրիգորյանը պատասխանեց՝ Ադրբեջանը դեռևս չի ներկայացրել իրավական հիմքեր այդ անկլավների մասով: «Մինչդեռ հայկական կողմն ունի իրավական հիմնավորումներ Ադրբեջանի տարածքում գործող անկլավների մասով: Եվ այս մասով Հայաստանի դիրքորոշումը շարունակում է մնալ հետևյալը՝ մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը իրավական հիմքեր կներկայացնի իր կողմից ներկայացվող անկլավների հարցում, եթե իրենք այդպիսի հարցեր են բարձրացնում»,- ասաց Գրիգորյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am