Թուրքիան չի կարող հրաժարվել Ռուսաստանի հետ հարաբերություններից. Էրդողան

Armenpress 14:02, 19 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան չի կարող հրաժարվել Ռուսաստանի հետ հարաբերություններից, ռուսական գազից, դա ռազմավարական հարց Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է երկրի նախագահ Թայիփ Էրդողանը:

«Մենք կապեր ունենք երկու կողմերի հետ (Ռուսաստանի եւ Ուկրաինայի): Ռուսաստանի հետ մենք ունենք «Ակկույու» ատոմային Էլեկտրակայանի նախագիծը: Դա մեզ համար շատ լուրջ աղբյուր Է: Մենք Ռուսաստանից ստանում ենք մեր կողմից սպառվող գազի 50 տոկոսը: Դա մեզ համար ռազմավարական հարց Է, ռազմավարական հարաբերություններ: Մենք չենք կարող հրաժարվել դրանցից»,-Էրդողանն ասել Է երիտասարդների հետ զրույցում, նրա ելույթը հրապարակվել Է նրա Tweitter-ում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am