«Բորժոմի» արտադրողը պատրաստ Է ընկերությունն անհատույց հանձնելու Վրաստանի կառավարությանը

Armenpress 14:41, 19 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: IDS Borjomi International ընկերությունը պատրաստ Է անհատույց Վրաստանի կառավարությանը հանձնելու ֆիրմայի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը, որը հանքային ջրի շշալցման գործարանների սեփականատերն Է: Այդ մասին ասված Է ընկերության՝ մայիսի 19-ին հրապարակված հաղորդագրության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«IDS Borjomi International-ն այսօր հայտարարում Է, որ Վրաստանի կառավարության հետ բանակցություններից հետո իր կողմից վերահսկվող ընկերությունը պաշտոնապես Վրաստանի կառավարությանը կառաջարկի մասնաբաժնի անհատույց հանձնումը: Այդ քայլը Վրաստանի կառավարությանը հնարավորություն կընձեռի մասնակցելու միջազգային ընկերության կառավարմանը»,- ասված Է հայտարարության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am