Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրին

Armenpress 17:11, 19 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 19-20-ն աշխատանքային այցով կգտնվի Թուրինում՝ (Իտալիա) մասնակցելու Եվրոպայի խորհրդի 132-րդ նախարարական նստաշրջանի աշխատանքներին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, այցի շրջանակներում նախարար Միրզոյանը նաև երկկողմ հանդիպումներ կունենա գործընկերների հետ:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am