Պորտուգալիան աջակցում է Ռումինիային Շենգենյան գոտուն միանալու գործընթացում

Armenpress 18:21, 19 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պորտուգալիան լիովին աջակցում է Ռումինիային Շենգենյան գոտուն միանալու գործընթացում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, Բուխարեստում կայացած ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է Պորտուգալիայի վարչապետ Անտոնիու Կոշտան:

«Մենք առանց վերապահումների կողմնակից ենք Շենգենյան գոտուն Ռումինիայի միանալու գաղափարին և հուսով ենք, որ Շենգենյան գոտի այդ ինտեգրումը կհեշտացնի Պորտուգալիայում բնակվող ռումինացիների տեղաշարժը, ինչպես նաև մեր երկրների եւ ժողովուրդների միջև փոխգործակցությունը»,-հայտարարել է Կոշտան:

Շենգենյան գոտու համաձայնագրին ներկա պահին միացել է Եվրամիության 28 երկրներից 22 երկիր: Մեծ Բրիտանիան, Իռլանդիան եւ Կիպրոսը չեն մտնում Շենգեն, իսկ Ռումինիան, Բուլղարիան եւ Խորվաթիան այդ համաձայնագրին միանալու ճանապարհին են:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am