ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը վստահ է, որ դաշինքը արագ որոշում կկայացնի Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հարցում

Armenpress 18:46, 19 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ -ի անդամ երկրները կկարողանան արագ որոշում կայացնել Շվեդիայի և Ֆինլանդիայի դաշինքին միանալու վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ին, այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Դանիայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Վստահ եմ, որ մենք արագ որոշում կկայացնենք Ֆինլանդիային և Շվեդիային ՆԱՏՕ ընդունելու մասին», - ասել է նա:

Ստոլտենբերգը ընդգծել է, որ առաջին անգամ չէ, որ  ՆԱՏՕ -ի անդամ երկրների միջև կան տարաձայնություններ, նկատի ունենալով Թուրքիայի դիրքորոշումը այդ երկու երկրների անդամակցության շուրջ: Բայց, ըստ դաշինքի գլխավոր քարտուղարի, ՆԱՏՕ-ն միշտ էլ լուծում է գտնում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am