Բայդենը ստորագրել է օրենք Ուկրաինային 40 մլրդ դոլարի օգնություն տրամադրելու վերաբերյալ

Armenpress 15:28, 21 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է օրենք Ուկրաինային 40 մլրդ ԱՄՆ դոլարի հավելյալ օգնություն տրամադրելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է Սպիտակ տան կայքում:

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն Ուկրաինային օգնելու համար լրացուցիչ միջոցներ հատկացնելու նախաձեռնությանը հավանություն էր տվել նախորդ շաբաթ, իսկ Սենատը՝ մայիսի 19-ին։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am