Կիլիան Մբապեն կմնա ՊՍԺ-ում

Armenpress 18:18, 21 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Կիլիան Մբապեն կշարունակի հանդես գալ փարիզյան ՊՍԺ-ի կազմում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ֆրանսիական L'Equipe պարբերականը: Մբապեն որոշում է կայացնել չհեռանալ ՊՍԺ-ից և չի միանա «Ռեալ»-ին: Ֆուտբոլիստն արդեն այս մասին հայտնել է փարիզյան և մադրիդյան ակումբների ղեկավարներին:

Կիլիան Մբապեի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:

Մբապեն 23 տարեկան է և ՊՍԺին է միացել 2018 թվականին: Անցկացրած 216 խաղերից հետո հարձավողը դարձել է 168 գոլի և 87 արդյունավետ փոխանցման հեղինակ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am