ԵԱ-Երևան. Բռնցքամարտի առաջնության մրցումային առաջին օրը Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ

Armenpress 08:17, 23 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում ընթացող բռնցքամարտի տղամարդկանց Եվրոպայի առաջնության մեկնարկային օրը կկայանա 12 մենամարտ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանը մրցումային առաջին օրն ունի մեկ ներկայացուցիչ` 75 կգ քաշային կարգում որակավորման փուլի իր մենամարտը կանցկացնի Վախթանգ Հարությունյանն, ով կմրցի Լեհաստանի ներկայացուցիչ Բարտոշ Գոլեբիվսկիի հետ:

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության մեկնարկային օրը պայքարի մեջ կմտնեն 57 կգ, 71 կգ, 75 կգ քաշային կարգերի բռնցքամարտիկներից մի քանիսը: Առաջին մենամարտում կմրցեն Սլովակիայի և Հունաստանի մարզիկները:

Հայաստանի հավաքականի անդամներն արդեն գիտեն իրենց մրցակիցներին` 48կգ Բարեղամ Հարությունյան – Սախիլ Ալախվերդովի (Վրաստան), 51կգ`Արթուր Հովհաննիսյան – Աթիլլա Բերնաթ (Հունգարիա) և Մոլինա Սալվադոր (Իսպանիա) զույգի հաղթողը, 54կգ`Ջանիկ Սահակյան – Ելմիր Նաբիև (Ուկրաինա), 57կգ` Արթուր Բազեյան – Ալեն Ռահիմիչ (Բոսնիա և Հերցեգովինա) և Բաթուհան Չիֆթչի (Թուրքիա) զույգի հաղթողը, 60կգ` Կարեն Տոնականյան – Ռոլանդ Վերես (Հունգարիա),63.5 կգ Հովհաննես Բաչկով – Ջոզեֆ Թայերս (Անգլիա) և Բրենդան Մաք-Քարթի (Իռլանդիա) զույգի հաղթողը, 67 կգ`Գուրգեն Մադոյան – Կարլ Բենիամին Էրիկսոն (Ֆինլանդիա), 71 կգ` Նարեկ Զախարյան – Թեքեքս Միքալ (Սլովակիա),75 կգ`Վախթանգ Հարությունյան – Բարտոշ Գոլեբիվսկի (Լեհաստան),80 կգ`Համբարձում Հակոբյան – Քոսիան Դմիտրի (Մոլդովա),86 կգ`Ռաֆայել Հովհաննիսյան – Ստեֆանով Դիմիտրով Կրիստյան (Բուլղարիա),92 կգ`Նարեկ Մանասյան - Միխալեկ Դավիդ (Սլովակիա),92+ կգ`Դավիթ Չալոյան – Յուրայ Սոլիդա (Բոսնիա և Հերցեգովինա) և Ալգիրդաս Բանիուլիս (Լիվտա) զույգի հաղթողը:

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը տեղի է ունեցել մայիսի 22--ին․ այն կշարունակվի մինչև մայիսի 30-ը: Առաջնությունն ընդունում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը: Այս առաջնությանը մասնակցում են 39 երկրի 200-ից ավելի մարզիկներ: Նախնական մենամարտերը կմեկնարկեն մայիսի 23-ից, իսկ մայիսի 27-ին կսկսվեն կիսաեզրափակիչները, եզրափակիչները կկայանան մայիսի 30-ին:  Երևանում առաջնության օրերին գործում է երկու ֆան գոտի, որոնցից մեկը կլինի քաղաքի կենտրոնում՝ Կարապի լճի հարևանությամբ: Եվրոպայի առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 260 հազար դոլար:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am