1000х90.jpg (78 KB)

Դադարեցվել է ՌԴ-ից էլեկտրաէներգիայի ներմուծումը բալթյան երկրներ. Լիտվայի Էներգետիկայի նախարարություն

Armenpress 14:04, 23 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայիսի 22-ից դադարեցվել Է ռուսաստանյան ԷլեկտրաԷներգիայի ներմուծումը Լիտվա եւ մյուս բալթյան երկրներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Լիտվայի Էներգետիկայի նախարարությունը:

Nord Pool ԷլեկտրաԷներգիայի եվրոպական բորսան դադարեցրել Է ռուսական ԷլեկտրաԷներգիայի սակարկությունները բալթյան երկրներում միակ ներմուծողից՝ «Ինտեր-ՌԱՕ» ընկերությունների խմբից, ասվում Է մամուլի տեղեկագրում:

Լիտվայի ԷլեկտրաԷներգիայի կարիքները բավարարվում են տեղական արտադրության եւ Շվեդիայի, Լեհաստանի ու Լատվիայի հետ գոյություն ունեցող միացումների միջոցով ներմուծման հաշվին: Nord Pool-ի որոշման մասին հայտարարվել Է մայիսի 20-ին: Էներգետիկայի նախարարության ղեկավար Դայնյուս Կրեյվիսը մամուլի ծառայության միջոցով այդ որոշումը համարել Է «կարեւոր փուլանիշ» դեպի Էներգետիկական անկախություն Լիտվայի ճանապարհին, ինչպես նաեւ Ուկրաինայի հետ համերաշխության արտահայտություն:

Նախարարի խոսքով՝ Լիտվան լիակատար Էներգետիկական անկախության կհասնի միայն այն դեպքում, եթե հաջողությամբ իրականացնի Արեւմտյան Եվրոպայի հետ Էլեկտրացանցերի սինքրոնացումը, իսկ ԷլեկտրաԷներգիայի իր կարիքները կապահովի «կանաչ» Էներգիայի տեղական արտադրության հաշվին եւ կդառնա ԷլեկտրաԷներգիա արտահանող երկիր, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am