Հնդկաստանը հաղորդել է կորոնավիրուսի BA.4 եւ BA.5 տարատեսակներով վարակման երկու դեպքի մասին

Armenpress 15:20, 23 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: SARS-CoV-2 գենոմիկայի հնդկական կոնսորցիումը (INSACOG) հաղորդել Է երկրում կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի BA.4 եւ BA.5 տարատեսակներով երկու հիվանդացածների մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Թամիլնադի նահանգից տասնիննամյա մի կին վարակվել Է SARS-CoV-2 վիրուսի BA.4 տարատեսակով: Հիվանդի մոտ ի հայտ են եկել միայն թեթեւ կլինիկական ախտանշաններ, եւ նրա լիովին պատվաստված Է եղել: Հիվանդի անամնեզում ճամփորդություններ չեն եղել… Թելանգանի նահանգից 80-ամյա մի տղամարդ SARS-CoV-2 վիրուսի BA.5 տարատեսակի դրական արդյունք Է տվել: Նրա մոտ ի հայտ են եկել միայն թեթեւ կլինիկական ախտանշաններ, եւ նա լիովին պատվաստված Է եղել:

Հիվանդի անամնեզում ճամփորդություններ չեն եղել»,-ասվում Է կոնսորցիում հաղորդագրության մեջ: Որպես նախազգուշացան միջոց անցկացվում Է BA.4-ով եւ BA.5-ով ախտահարվածների շփումների վերահսկում, հաղորդել Է կոնսորցիումը:

«Օմիկրոն» շտամը դարձել Է այս տարվա հունվարին Հնդկաստանում կորոինավիրուսի երրորդ ալիքի պատճառ: COVID-ով հիվանդների առավելագույն օրական աճն այդ ալիքի ժամանակ կազմել Է 347,2 հազար մարդ: Հիվանդների թիվն սկսել Է նվազել արդեն փետրվարին, իշխանությունները դա կապում են կորոնավիրուսի դեմ պատվաստման ծրագրի անցկացման հետ: Հնդկաստանն աշխարհում երկրորդ տեղն Է զբաղեցնում COVID-19-ի հայտնաբերված դեպքերի թվով:

Առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն, ընդհանուր առմամբ 2020 թվականի մարտից, երբ երկրում սկսել Է համավարակը, ախտահարվածների ընդհանուր թիվը գերազանցել Է 43,1 միլիոնը, ապաքինվել Է ավելի քան 42,5 միլիոն, մահացել Է ավելի քան 524 հազար մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am