1000х90.jpg (78 KB)

Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով

Armenpress 16:30, 23 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում մայիսի 23-ի ցերեկը, մայիսի 24-ին, 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18մ/վ: Մայիսի 25-ի ցերեկը, 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ օդի  ջերմաստիճանը մայիսի 23-25-ն աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով:

Մարզերում մայիսի 23-ի ցերեկը, մայիսի 24-ին, 25-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Մայիսի 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ:

Արցախում մայիսի 23-ին և 24-ին սպասվում է անձրև և ամպրոպ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am