Թալինում հիմնվել է 7,5 հեկտար տարածք զբաղեցնող արևային ֆոտովոլտային էլեկտրակայան

Armenpress 17:57, 23 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ակբա բանկի աջակցությամբ Թալինում հիմնվեց ևս մեկ արևային ֆոտովոլտային էլեկտրակայան։ 7,5 հեկտար տարածք զբաղեցնող «Թալին-2» կայանը կապահովի տարեկան 10,5 մլն կՎտ էլեկտրաէներգիա:

Նախագիծն իրականացնելու համար անցկացվել է հանրային 4 լսում և փորձագետների որոշմամբ ընտրվել է Թալինը. այստեղ արևային օրերի քանակն ավելի շատ է, ինչը կանաչ էներգիայի արտադրման գլխավոր պայմաններից մեկն է։

Արևային կայանը սկսել է աշխատել փետրվարից։

«Մեր գործընկերների հետ դեռևս նախագծային փուլում սկսեցինք աշխատանքները: Բավականին շատ հարցեր կային, որոնց պատասխանները դեռ չգիտեինք, բայց ճանապարհ անցանք իրենց հետ: Ընթացքում օգտագործեցինք բանկային որոշ պրոդուկտներ, վարկային միջոցներ կիրառվեցին նաև միջազգային ֆոնդերով: Արդյունքում ստացանք հետաքրքիր պրոյեկտ»,- նշել է Ակբա բանկի վաճառքների խթանման և ռեգիոնալ կառավարման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Նորիկ Նազարյանը:

Էլեկտրակայանն ունի 5 ՄՎտ դրվածքային հզորություն. «Թալին-2»-ի շնորհիվ  տարեկան կկանխվի 10,200 տոննա ածխաթթու գազի արտանետում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am