Ադրբեջանի քաղաքացին փորձել է թմրանյութով հատել Իրանի հետ սահմանը՝ կրակելով սահմանապահների ուղղությամբ

Armenpress 10:22, 24 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդաբիլի նահանգապետարանի անվտանգային հարցերով վարչության պետը հայտնել է, որ Իրանի սահմանապահները Փարսաբադի շրջանում փոխհրաձգության մեջ են մտել Ադրբեջանի քաղաքացու հետ, որը փորձում էր 10 կգ թմրանյութով հատել սահմանը:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է իրանական IRNA գործակալությունը:

Ըստ պաշտոնյայի՝ մաքսանենգը կրակել է իրանցի սահմանապահների ուղղությամբ, ինչից հետո փոխհրաձգություն է սկսվել, և Ադրբեջանի քաղաքացին սպանվել է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am