Ռուսաստանի հարավի 11 քաղաքներում թռիչքների սահմանափակումը երկարացվել Է մինչեւ մայիսի 31-ը

Armenpress 11:10, 24 Մայիս, 2022

 ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռոսավիացիա»-ն 15-րդ անգամ երկարացրել Է Ռուսաստանի հարավի 11 քաղաքների օդանավակայաններում թռիչքների արգելքը, այժմ արգելքը երկարացվել Է Մոսկվայի ժամանակով մինչեւ մայիսի 31-ը ժամը 03:45-ը: Այդ օդանավակայաններում թռիչքներն արգելվել են փետրվարի 24-ից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Թռիչքների սահմանափակման ռեժիմի երկարացումը վերաբերել Է Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի եւ Էլիստայի օդանավակայաններին: «Ռոսավիացիա»-ում ավանդաբար հավելել են, որ Ռուսաստանի մյուս օդանավակայաններն աշխատում են սովորական ռեժիմով:

Մայիսի 18-ին «Աերոֆլոտ» ավիաընկերությունը հաղորել Է, որ այդ քաղաքներ տոմսերի վաճառք չի լինի մինչեւ հունիսի վերջը: Մայիսի 13-ին Ղրիմի տուրիստական բիզնեսի ներկայացուցիչները եւ հյուրանոցատերերը կառավարությանը կոչ են արել՝ շտապ կարգով օժանդակել տարածաշրջանի առողջարանային սեզոնին. ինքնաթիռները չեն թռչում Սիմֆերոպոլ, իսկ երթեւեկող գնացքները չեն բավականացնում բոլոր զբոսաշրջիկներին տեղափոխելու համար, հողորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am