1000х90.jpg (78 KB)

  Մեծ Բրիտանիան եւ Լիտվան քննարկել են ծովով ուկրաինական հացահատիկի արտահանման՝ նավերով ուղեկցման հարցը

Armenpress 13:42, 24 Մայիս, 2022

 ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիան իր դաշնակիցների հետ համակարգում Է Սեւ ծով ռազմանավեր ուղարկելու հնարավոր պլանը այն նավերին ուղեկցելու համար, որոնք ուկրաինական հացահատիկ են արտահանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է The Times-ը:

Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսն Օդեսայից նման «պաշտպանական միջանցքի» ստեղծումը քննարկել Է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասի հետ, նշում Է թերթը: Պլանի համաձայն, «դաշնակիցների ռազմա-ծովային ուժերը Ռուսաստանի ականներից կմաքրեն նավահանգստի շուրջ տարածքը՝ կենսականորեն կարեւոր մթերքի տեղափոխման անվտանգությունն ապահովելու նպատակով», գրում Է The Times-ը:

Հրատարակության տվյալներով՝ պլանավորվում Է նաեւ Ուկրաինայում մեծ հեռահարության հրթիռներ տարածել «միջանցքը սաբոտաժի ենթարկելու Ռուսաստանի բոլոր փորձերը զսպելու համար»: Նախօրյակին Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը շնորհակալություն Է հայտնել Դանիային, որը խոստացել Է Ուկրաինային հեռահար գործողության «Գարպուն» հականավային հրթիռի խմբաքանակ տրամադրել այն բեռնատար նավերը պաշտպանելու համար, որոնք հացահատիկ են արտահանում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am