1000х90.jpg (78 KB)

 ԱՄՆ-ը միջնորդ Է հանդես գալիս Եգիպտոսի, Իսրայելի եւ Սաուդյան Արաբիայի բանակցություններում. Axios

Armenpress 14:45, 24 Մայիս, 2022

 ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը «գաղտնի միջնորդ» Է հանդես գալսի Եգիպտոսի, Իսրայելի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ բանակցություններում: Մայիսի 24-ին այդ մասին հաղորդել Է Axios պորտալը՝ վկայակոչելով աղբյուրներ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի վարչակազմերում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նշվում Է, որ բանակցությունների հաջող ավարտը կարող Է դառնալ «Սաուդյան Արաբիայի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունների նորմալացման առաջին քայլը»:

Axios-ը պարզաբանում Է, որ առաջադրված նպատակին հասնելու համար անհրաժեշտ Է ավարտել Կահիրեի կողմից անմարդասնակ Տիրան եւ Սանաֆիր կղզիների հանձնումն Էր Ռիադին Սաուդյան Աբարբիայի եւ Եգիպտոսի միջեւ Տիրան նեղուցում: Նեղուցը ռազմավարական նշանակություն ունի, քանի որ ելք Է Կարմիր ծով Հորդանանի Աքաբա նավահանգստից եւ Իսրայելի Էյլաթ նավահանգստից:

Պորտալի տեղեկատվությամբ՝ ԱՄՆ-ի վարչակազմում «կարծում են, որ համաձայնության ձեռքբերումը կօգնի ամրապնդելու կողմերի միջեւ վստահության մակարդակը եւ նպաստելու ջերմ հարաբերությունների հաստատմանն Իսրայելի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ»: Ենթադրվում Է, որ բանակցություններում հաջողությունը նաեւ կօգնի նվազեցնելու լարվածությունը Վաշինգտնի եւ Էր Ռիադի հարաբերություններում: Axios-ը ճշտում Է, որ կոնսուլտացիաները շաունակվում են, եւ Սպիտակ տունը մտադիր Է համաձայնության հասնելու մինչեւ Մերձավոր Արեւեք ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի ուղեւորությունը, որը պլանավորված Է հունիսի վերջին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am