ԵԱ-Երևան. Նարեկ Զախարյանը ևս դուրս մնաց հետագա պայքարից  

Armenpress 14:54, 24 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամները շարունակում են ելույթները Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող բռնցքամարտի առաջնության մրցումային երկրորդ օրը Հայաստանի հավաքականի անդամ 71 կգ քաշային Նարեկ Զախարյանը որակավորման փուլի առաջին մենամարտը անցկացրեց սլովակ Միկալ Տակաչի հետ ու պարտվեց:

Ավելի վաղ մեկնարկային մենամարտում պարտություն էր կրել Ջանիկ Սահակյանը:

Մայիսի 24-ի երեկոյան շրջափուլի ընթացքում պայքարի մեջ կմտնի 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը, ով ուժերը կչափի Մոլդովայից Դմիտրի Կոստյուկի հետ: Երեկոյան շրջափուլի մենամարտերը մեկնարկում են 18:00-ից, իսկ հայ բռնցքամարտիկի մենամարտը 4-րդն է:

Մայիսի 23-ին` մրցումային առաջին օրը, Հայաստանի հավաքականի կազմում առաջին հաղթանակն էր տոնել 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը` գերազանցելով լեհ մրցակցին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am