1000х90.jpg (78 KB)

Ամերիկյան ավտոմոբիլային ասոցիացիան հայտնել է, որ ԱՄՆ-ում բենզինի գինը կրկին ռեկորդ է սահմանել

Armenpress 19:58, 24 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ բենզալցակայաններում բենզինի արժեքը կրկին թարմացրել է պատմական ռեկորդը՝ միջինը 4,598 դոլար մեկ գալոնի համար (3,785 լիտր): «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է gazeta.ru կայքը՝ վկայակոչելով Ամերիկյան ավտոմոբիլային ասոցիացիայի (AAA) տվյալները։

«Ռեգուլյար» տեսակի բենզինի մեկ գալոն գինը նախորդ օրվա համեմատ թանկացել է երկու ցենտով։ Ամենաթանկ վառելիքը եղել է Կալիֆորնիա նահանգում։ Այնտեղ վառելիքի մեկ գալոնն արժե միջինը 6069 դոլար:

Ասոցիացիան հայտնում է, որ դիզելային վառելիքի արժեքն աճել է մինչև 5,549 դոլար մեկ գալոնի դիմաց։

Մեկ տարի առաջ ԱՄՆ-ում բենզինը միջինը կազմում էր 3 դոլար մեկ գալոնի դիմաց: Գինը վերջին մի քանի ամիսների ընթացքում աճում է նավթի գների աճի ֆոնին։ Հատկապես վառելիքի գների կտրուկ աճը վերջին շաբաթներին՝ թարմացնելով պատմական բարձր ցուցանիշները:

Սպիտակ տանը վառելիքի թանկացումը բացատրում են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակով։ ԱՄՆ-ն ամբողջությամբ դադարեցրել է ռուսական նավթի և հեղուկ բնական գազի գնումը։

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am