ԵԱ-Երևան. Ռաֆայել Հովհաննիսյանն առաջին հաղթանակը տոնեց

Armenpress 16:23, 25 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամները շարունակում են ելույթները Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում ընթանում են երրորդ մրցումային օրվա մենամարտերը: Հայաստանի հավաքականի անդամ Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ քաշային) առաջին մենամարտն անցկացրեց` մրցելով Բուլղարիան ներկայացնող Քրիստիան Ստեֆանով-Դմիտրովինի հետ: Հայ բռնցքամարտիկը հաղթեց 5:0 հաշվով:

Ավելի վաղ իր երկրորդ մենամարտում պարտություն էր կրել Վախթանգ Հարությունյանը:

Մայիսի 25-ի երեկոյան 18:00-ից սկսած առաջին անգամ ռինգ դուրս կգա Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Կարեն Տոնականյանը (60 կգ), որի մրցակիցը կլինի հունգարացի Ռոլանդ Վերեշը:

Նախօրեին կայացած մեկնարկային մենամարտերում պայքարից դուրս էին մնացել Ջանիկ Սահակյանը (54 կգ) և Նարեկ Զախարյանը (71կգ): Հաղթանակ էր տոնել միայն 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am