1000х90.jpg (78 KB)

Պուտինը ելույթ կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում

Armenpress 19:47, 25 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 27-ին հեռավար ելույթ կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում, որը կնախագահի Ղրղզստանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Նշվում է նաև, որ մայիսի 26-ին Պուտինը հեռավար ելույթ կունենա Եվրասիական տնտեսական առաջին համաժողովի լիագումար նիստում, որը կրում է «Եվրասիական տնտեսական ինտեգրումը գլոբալ փոփոխությունների դարաշրջանում. ներդրումային գործունեության նոր հնարավորություններ» խորագիրը։

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am