1000х90.jpg (78 KB)

ԵԱ-Երևան. Կարեն Տոնականյանը դուրս մնաց հենց մեկնարկում

Armenpress 19:59, 25 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության առաջնության բրոնզե մեդալակիր Կարեն Տոնականյանը պարտվեցառաջին իսկ մենամարտում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրումընթացող Եվրոպայի առաջնության մրցումային երրորդ օրի վերջին մենամարտում պայքարի մեջմտավ 60 կգ քաշային Կարեն Տոնականյանն, ով մրցեց հունգար Ռոլանդ Վերեսի հետ և զիջեց 4:1 հաշվով:

Ավելի վաղ կայացած մենամարտում Հայաստանի հավաքականի անդամ ՌաֆայելՀովհաննիսյանը (86 կգ քաշային) մրցեց Բուլղարիան ներկայացնող ՔրիստիանՍտեֆանով-Դմիտրովինի հետ: Հայ բռնցքամարտիկը հաղթեց 5:0 հաշվով:

Մինչ այս պայքարից դուրս են մնացել Ջանիկ Սահակյանը (54 կգ), ՆարեկԶախարյանը (71կգ), Վախթանգ Հարությունյանը (75 կգ): Հաղթանակ է տոնել 80 կգ քաշայինՀամբարձում Հակոբյանը:  

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am