Արցախի ԱԳ նախարարը Հարավային Օսիայի, Դոնեցկի և Լուգանսկի գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր

Armenpress 12:41, 26 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Օսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում մայիսի 24-ին Ցխինվալում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի հանդիպումը Հարավային Օսիայի ԱԳ նախարար Դմիտրի Մեդոևի,  Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության արտաքին գերատեսչության ղեկավար Նատալյա Նիկոնորովայի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության արտգործնախարար Վլադիսլավ Դեյնեգոյի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Արցախի ԱԳՆ-ից, քննարկվել են երկկողմ հարաբերություններին, բարեկամական հանրապետությունների արտաքին գերատեսչությունների միջև փոխգործակցությանը, տարածաշրջանային և գլոբալ աշխարհաքաղաքական զարգացումներին առնչվող հարցեր։  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am