ԵԱ-Երևան. Մեկնարկում են կիսաեզրափակիչները. Հայաստանն ունի 4 մարզիկ

Armenpress 01:35, 29 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունոմ մեկնարկում են կիսաեզրափակիչ մենամարտերը` Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնության ցերեկային մրցահերթում 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը կմրցի Լեհաստանի ներկայացուցիչ Թոմաշ Նիձվիկի հետ:

Հայաստանի մյուս երեք ներկայացուցիչները կմրցեն երեկոյան մրցահերթում: 57 կգ քաշային Արթուր Բազեյանի հակառակորդը բուլղար Խավիեր Իբանիես Դիաս: Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովի մրցակիցը Հունգարիայից Ռիչարդ Կովաչն է: Եվ 92 կգ քաշում Նարեկ Մանասյանը կփորձի հաղթել Իսպանիայից Էմանուել Ռեյես Պլան:

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչում ամենաշատ մասնակից ունի Իտալիայի հավաքականը` 7 բռնցքամարտիկ:

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը տեղի է ունեցել մայիսի 22-ին․այն կշարունակվի մինչև մայիսի 30-ը: Առաջնությունն ընդունում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը: Այս առաջնությանը մասնակցում են 39 երկրի 200-ից ավելի մարզիկ:

Երևանում առաջնության օրերին գործում է երկու ֆան գոտի, որոնցից մեկը կլինի քաղաքի կենտրոնում՝Կարապի լճի հարևանությամբ: Եվրոպայի առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 260 հազար դոլար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am