1000х90.jpg (78 KB)

Ըստ Հարոյանի՝ Հայաստանի հավաքականն ամբողջությամբ պատրաստ է Իռլանդիայի հետ խաղին

Armenpress 18:40, 3 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը վստահեցնում է, որ հավաքականը և ինքն անձամբ  մոտիվացված են Իռլանդիայի դեմ խաղից առաջ:

«Հավաքականի ամեն խաղի ֆուտբոլիստները միշտ էլ մոտիվացված են: Չունենք վնասվածքներ և ամբողջությամբ պատրաստ ենք: Մենք, իհարկե,  հիշում ենք 2011 թվականի հանդիպումը Իռլանդիայի հետ, սակայն արդեն 11 տարի է անցնել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հարոյանը:

Վերջինս առանձնացրեց, որ իսպանական ֆուտբոլն իրեն ֆիզիկապես առավել արագ ֆուտբոլիստ է դարձրել և դա իր կարիերայում քայլ էր առաջ:

«Պատրաստ եմ Իռլանդիայի դեմ խաղին, սակայն չեմ ասի, որ 100 տոկոսով եմ պատրաստ: Միշտ պատրաստ եմ ազգիս և Հայաստանի համար խաղալու»,-ասաց նա:

Պաշտպանն ընդգծեց, որ Ազգերի լիգայում դժվարին պայքար է լինելու, սակայն ընտրանին, ինքն անձամբ ամեն ինչ անելու են յուրաքանչյուրի խաղում:

Հունիսի 4-ին ժամը 17:00-ին ՝ Երևանում կկայանա Ազգերի Լիգայի Բ լիգայի առաջին խմբի անդրանիկ  տուրի Հայաստան-Իռլանդիա հանդիպումը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am