Պոլսո Հայոց պատրիարքը հանդիպել է Թուրքիայի արտգործնախարարի հետ

Armenpress 17:10, 9 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսո Հայոց պատրիարք  Սահակ Մաշալյանը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հրավերով հունիսի 9-ին  այցելել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն և հանդիպել նրա հետ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տեղեկացնում է Պոլսո Հայոց պատրիարքարանի ֆեյսբուքի էջը:

Սահակ Մաշալյանի հետ Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն է այցելել նաև Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ և Վատիկանի  Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչ՝ Գերշ. Տ. Խաժակ Ս. Արքեպիսկոպոս Պարսամեանը։

 Հանդիպման ժամանակ Չավուշօղլուն հետաքրքրվել է համայնքային ընտրությունների թեմայով և հայտնել, որ կանոնադրության կազմման աշխատանքները հասել են վերջին փուլին և հույս հայտնել, որ շուտով կհրապարակվի:

Խաժակ Սրբազանը Չավուշօղլուին տեղեկացրել է, որ Սուրբ Ներսես Շնորհալու մահվան 850- ամյակին նվիրված արարողություններ են նախատեսվում, ինչպես Հռոմում, այնպես էլ այլ վայրերում, որտեղ հայեր կան:

Չավուշօղլուն հանդիպման ժամանակ խոստացել է Ստամբուլում լինելու դեպքում այցելել պատրիարքարան:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am