ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթ է հարուցել հավի ձվի շուկայում գործող 5 ընկերության նկատմամբ

Armenpress 18:23, 21 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովն (ՄՊՀ) ուսումնասիրություն է իրականացրել հավի ձվի շրջանառության ոլորտում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանձնաժողովը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացնում է, որ ուսումնասիրության արդյունքում վարույթ է հարուցվել «Արզնու տոհմային ԹՏԽ» բաց բաժնետիրական, «Պրոյեկտ ինտեր-ինվեստ», «Աշտարակ Ձու», «Լուսակերտի Էլիտ» սահմանափակ պատասխանատվությամբ և «Արաքս թռչնաֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերությունների նկատմամբ հավի ձվի շրջանառության ոլորտում գերիշխող դիրքի չարաշահման կամ հակամրցակցային համաձայնության հնարավոր իրավախախտման վերաբերյալ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am