Լողորդ Արթուր Բարսեղյանը 50-րդն է ԱԱ-ում  

Armenpress 13:05, 22 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի լողի հավաքականի անդամ, Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակից Արթուր Բարսեղյանը 50-րդն է աշխարհի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: Բուդապեշտում շարունակվում է ջրային մարզաձևերի աշխարհի 19 –րդ առաջնությունը: Հայ երկու լողորդներից հանդես է եկել Արթուր Բարսեղյանը: Նա ազատ ոճի որակավորման փուլում,  99 մասնակիցների պայքարում, 100 մետրը անցավ  50. 43 վայրկյանում  և   գրավեց   50-րդ  տեղը:

Կիսաեզրափակիչ փուլ մտան 1-16-րդ տեղեր գրաված մասնակիցները: Արթուրի երկրորդ մեկնարկը կտրվի հունիսի 23-ին:  50մ լողատարածությունում նա  կմասնակցի   նույն ՝ ազատ ոճում, իսկ Վարսենիկ Մանուչարյանը՝ բատերֆլայում: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am