Ափո Սահակյանը, Արփին և ԴերՀովան համատեղ երգ են հրապարակել

Armenpress 16:13, 22 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երուսաղեմում ապրող  և ստեղծագործող երգիչ Ափո Սահակյանը,  Արփին և երաժիշտ ԴերՀովան համատեղ երգ են հրապարակել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հանի տանի» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակն արդեն համացանցում է:

Երգի երաժշտության հեղինակն Ափո Սահակյանն է, խոսքերի հեղինակներն են Ափո Սահակյանն ու Արփին, գործիքավորողը ԴերՀովան է: Հոլովակի ռեժիսորները Մարիամ Գևորգյանն ու ԴերՀովան են:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am