Թուրքիան հերքել է ուկրաինական կողմի մեղադրանքները

Armenpress 13:41, 23 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հերքել է ուկրաինական կողմի մեղադրանքները, թե Անկարան «գողացված» ուկրաինական հացահատիկ է գնում Ռուսաստանից։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

«Մենք լրջորեն ենք վերաբերվում նման մեղադրանքներին և հետաքննել ենք դրանք: Հետաքննության արդյունքում մենք տեսանք, որ գնված հացահատիկը ռուսական է, բայց մենք նաև դեմ ենք միջազգային շուկայում «գողացված» ուկրաինական ապրանքների անօրինական վաճառքին և թույլ չենք տալիս դրանք վաճառել Թուրքիայում», - ասել է նա:

Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը Reuters-ին տված հարցազրույցում ասել էր, որ Թուրքիան Ուկրաինայի տարածքից Ռուսաստանի կողմից արտահանվող հացահատիկ գնող երկրների թվում է:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am