1000х90.jpg (78 KB)

Ավտոմեքենան գլխիվայր շրջվել է Երևան-Սևան ավտոճանապարհի 47-րդ կիլոմետրին

Armenpress 13:28, 26 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հունիսի 26-ին, ժամը 02։25-ին ահազանգ է ստացել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդան քաղաք տանող ճանապարհին, տեղի է ունեցել ՃՏՊ․ տուժածներ չկան։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 47-րդ կմ-ին «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Դ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ուղղել այն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am