1000х90.jpg (78 KB)

Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 4-6, այնուհետև կբարձրանա 6-9 աստիճանով, անձրև և ամպրոպ է սպասվում

Armenpress 14:14, 26 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հունիսի 26-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 27-30-ը, հուլիսի 1-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Ինչպես «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ վկայակոչելով ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տվյալները։ «Քամին՝ հարավ-արևելյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 26-ի ցերեկը կնվազի 4-6, 27-30-ն աստիճանաբար կբարձրանա 6-9 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

Ըստ աղբյուրի՝ Երևան քաղաքում հունիսի 26-ի ցերեկն սպասվում է անձրև և ամպրոպ, 27-ի կեսօրից հետո, 28 և 29-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ մինչև 18-22 մ/վ արագություն: Հունիսի 30-ին, հուլիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am