Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը պարտվեց Սիրիային

Armenpress 22:47, 26 Հունիս, 2022

 ԵՐԵՎԱՆ 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Sada Cup»-ի վերջին խաղային օրը Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը հանդիպեց Սիրիայի ընտրանուն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  հանդիպման Հայաստանի թիմը մոտեցել էր 2 հաղթանակ ունենալով իր ակտիվում ,իսկ Սիրիան մեկ հաղթանակով և մեկ պարտությամբ։ Առաջին քառորդում Հայաստանի ընտրանին շեշտը դրել էր 3 միավորանոց նետումների վրա,որոնք չէին բերում իրենց ցանկալի արդյունքը,խաղափուլի վերջում Սիրայի ընտրանին կարողացավ առաջ անցնել հաշվի մեջ` 20-23: Իսկ վերջին մրցափուլն անցավ գերլարված պայքարում մ և Սիրիայի բասկետբոլիստները չնչին առավելությամբ կարողացան հաղթանակի հասնել Հայաստանի ընտրանու նկատմամբ 57-59:

Արդյունքում SADA CUP մրցաշարի չեմպիոնի կոչումը նվաճեց Իրանի հավաքականը:Հայտնի դարձան նաև մրցաշարի լավագույնները՝Լավագույն խաղարկող՝ Ալբերտ Թադևոսյան (Հայաստան)Լավագույն պաշտպան՝ Անդրե Սպայթ Մկրտչյան (Հայաստան)Լավագույն թեթև հարձակվող՝ Մեթյու Մադոյան (Հայաստան)Լավագույն ծանր հարձակվող՝ Օմար Իդելբի (Սիրիա)Լավագույն կենտրոնական՝ Հասան Ալիակբարի (Իրան)MVP-ն բաժին հասավ իրանցի Սինա Վահեդիին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am