Շիրակի մարզի համայնքներում հաշվարկում են քամու hասցրած վնասները
ԳՅՈՒՄՐԻ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի համայնքներում հաշվարկում են քամու վնասները:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հունիսի 26-ին գրանցված ուժեղ քամու հետևանքով տուժել են մարզի մի շարք համայնքներ: Հիմնականում տուժել են Արթիկ համայնքի բնակավայրերը:
ՀՀ ԱԻ Շիրակի մարզային փրկարարական վարչությունից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ քամու պատճառով միայն Հառիճում 5 տանիք է վնասվել, իսկ Նահապետավանում՝ 10: Նահապետավանում քամին քշել տարել է բնակելի տների ու անասնագոմերի տանիքներ, տապալել է էլեկտրասյուներ և ծառեր:
Արմենուհի Մխոյան
Կարծիքներ
Հարցազրույցներ
Փաստ մեկնաբանությամբ