Հունիսի 28-ի միջոցառումների անոնս
ԱՆՈՆՍ
28 հունիս, 2022
Ժամը
Վայրը
Միջոցառումներ
«Արմենպրեսը»-ը կլուսաբանի
ՀՀ նախարարություններ
11:00-ին
ՊՆ կենտրոնական հավաքակայանում
ՀՀ պաշտպանության նախարարությունը կազմակերպում է ՊՆ-ում հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչների այցելություն ՊՆ կենտրոնական հավաքակայան: Այցելության ընթացքում լրատվամիջոցների ներկայացուցիչները հնարավորություն կունենան տեղում ծանոթանալ զորակոչային գործընթացում ներգրավված ծառայությունների և ստորաբաժանումների աշխատանքին:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել /093/ 54-57-01 կամ /095/ 10-30-33 հեռախոսահամարներով:
V
Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ
10:00-ին
«Օպերա Սյութ հոթել» հյուրանոցի «Մոցարտ»
սրահում (Մարշալ Բաղրամյան պող., 1-3 շենք)
տեղի կունենա «Ամուլսար. Մարդու իրավունքների խախտումներ և շրջակա միջավայրի նկատմամբ անփույթ վերաբերմունք ոսկու որոնման գործընթացում» նոր զեկույցի ներկայացումը: Այն պատրաստել են Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH), «CEE Bankwatch Network» ՀԿ-ների միջազգային ցանցը, Քաղաքացիական հասարակության ինստիտուտը: Միջոցառմանը հրավիրված են ՀՀ պետական մարմինների ներկայացուցիչներ, միջազգային ֆինանսիստներ, անկախ փորձագետներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Միջոցառման լեզուն՝ հայերեն և անգլերեն: Ինգա Զարաֆյան՝ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ նախ.:
Մշակույթ
19:30-ին
Synergy Armenia-ում (Արմենակ Արմենակյան 2/4)
կկայանա “Jazzical Komitas-Passion of Fire” խորագրով դասական երաժիշտ, դաշնակահար, ջազ կոմպոզիտոր Ջոել Ա.Մարտինի բացառիկ մենահամերգը: Նշենք, որ Ջոել Ա.Մարտինի “Jazzical Komitas-Passion of Fire” ձայնասկավառակը 2022-23 թթ. «Գրեմմի» մրցանակաբաշխության «Լավագույն համաշխարհային երաժշտություն» անվանակարգում առաջադրվելու ճանապարհին է՝ համաշխարհային հնչեղություն տալու մեծն Կոմիտաս վարդապետի և հայ կոմպոզիտորների երաժշտությանը: +37498900234, lilit.harutyunyan@synisys.com :