Սուրեն Պապիկյանը մասնակցել է ՀՀ ԶՈւ ավիացիայի կազմավորման 30-ամյակին նվիրված միջոցառմանը

Armenpress 18:20, 27 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունիսի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկա է գտնվել Զինված ուժերի ավիացիայի կազմավորման 30-ամյակի առթիվ անցկացված հանդիսավոր միջոցառմանը։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, միջոցառմանը  ներկա են եղել պաշտպանական գերատեսչության ղեկավար կազմի ներկայացուցիչներ, ռազմաավիացիոն զորամասերի զինծառայողներ։

Շնորհավորելով զորատեսակի զինծառայողներին մասնագիտական տոնի առթիվ՝ պաշտպանության նախարարը կարևորել  է ռազմական ավիացիայի դերը բանակի մարտունակության, մասնավորապես՝ օդային սահմանների պաշտպանության գործում։ 

Անդրադառնալով ԶՈՒ ռազմական ավիացիայի անցած 30-ամյա ուղուն՝ Սուրեն Պապիկյանը բարձր  է գնահատել թե՛ արցախյան առաջին, և թե՛ 44-օրյա պատերազմի օրերին զորատեսակի զինծառայողների ներդրումը  երկրի պաշտպանության գործում։

Հանդիսավոր միջոցառման ավարտին ծառայության ընթացքում աչքի ընկած ռազմաավիացիոն ուժերի մի շարք զինծառայողներ պաշտպանության նախարարի և ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնակատարի կողմից պարգևատրվել են գերատեսչական մեդալներով, պատվոգրերով և արժեքավոր նվերներով։

           



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am