Լարսը բաց է, երթևեկությունը վերականգնվել է

Armenpress 22:51, 27 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրացական կողմի ակտիվ շինարարական աշխատանքների ու ջանքերի շնորհիվ քիչ առաջ Լարսում վերականգնվել է երթևեկությունը։ Ճանապարհը բաց է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանը։

«Հիշեցնեմ, որ Լարսը փակ էր երեկվանից։ Հորդառատ անձրևների և առատ տեղումների հետևանքով Թերեք գետի վարարման պատճառով վնասվել էր միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 136-րդ կիլոմետրի (չեզոք գոտի) ճանապարհի մի մասը»,-գրել է նա։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am