1000х90.jpg (78 KB)

Խորհրդարանում ընթանում է դատավորների թեկնածուների ընտրության քվեարկություն

Armenpress 11:47, 28 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովում ընթանում է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորների թեկնածուների ընտրության փակ գաղտնի քվեարկությունը:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ արտահերթ նիստում Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորների թեկնածուների ընտրության քվեարկությունը կանցկացի 3 փուլով, ժամը 11:15-11:45-ին՝ առաջին պաշտոնի համար, 12:00-12:30-ին՝ երկրորդ պաշտոնի համար, 12:45-13:15-ին՝ երրորդ պաշտոնի համար:

Առաջին պաշտոնի համար ներկայացված թեկնածուներն են Լիզա Գրիգորյանը, Կարեն Թումանյանը, Լիպարիտ Մելիքջանյանը, երկրորդ պաշտոնի համար՝ Լուսինե Ավագյանը, Գևորգ Գյոզալյանը, Վահե Ռաֆայելյանը, երրորդ պաշտոնի համար՝ Արթուր Դավթյանը, Նաիրա Հովսեփյանը, Աղասի Մկոյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am