Սեւանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում

Armenpress 14:13, 28 Հունիս, 2022

ԳԱՎԱՌ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 26-ի դրությամբ ցածր է մնում 6 սանտիմետրով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2022 թվականի հունիսի 26-ին Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 75 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա 1900 մետր 81 սանտիմետր նիշի դիմաց։ Նույն աղբյուրի համաձայն՝ այս տարվա հունիս ամսին Սեւանա լճից ոռոգման նպատակներով բաց է թողնվել 33 միլիոն 144 հազար խորանարդ մետր ջուր, իսկ 2022 թվականի հունվարից մինչեւ հունիսի 26-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով, ներառյալ ստորերկրյա հոսքը, Սեւանա լիճ է տեղափոխվել 142 միլիոն 222 հազար խորանարդ մետր ջուր։ Սեւանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում։

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am