Լիճք բնակավայրի մի հատվածի գազամատակարարումը կդադարեցվի

Armenpress 10:31, 29 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 30-ին ժամը 09:30-17:30-ը կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Լիճք բնակավայրի Ա3 թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են  «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից, գազասպառողներին խնդրելով պահպանել անվտանգության կանոնները:                  

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am