Ալեն Սիմոնյանն ընդունել է ՌԱԿ կենտրոնական վարչության ատենապետի գլխավորած պատվիրակությանը

Armenpress 13:37, 29 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 29-ին ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Միքայել Խարապյանի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԺ հասարակայնության հետ կապերի ու հաղորդակցության վարչությունից, ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է ներկաներին Ռամկավար ազատական կուսակցության 100-ամյակի առթիվ` մաղթելով ակտիվ եւ արդյունավետ գործունեություն: Ալեն Սիմոնյանն ընդգծել է մեկդարյա կուսակցության կենսունակության եւ ավանդույթների պահպանման կարեւորությունը եւ ժողովրդավարական արժեքներին հավատարիմ մնալը:

Հյուրերը շնորհակալություն են հայտնել օրերս ԱԺ բակում Ռամկավար ազատական կուսակցության հիմնադրման 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանն աջակցելու համար:

Մտքեր են փոխանակվել Հայկական սփյուռքում` ներառյալ Մերձավոր Արեւելքը, Եվրոպան, Ամերիկան եւ Ավստրալիան, Ռամկավար ազատական կուսակցության պատմական եւ ներկա գործունեության ու ծրագրերի շուրջ:

Հանդիպման ավարտին ՌԱԿ ատենապետը կուսակցության 100-ամյա խորհրդանշական հուշամեդալ է նվիրել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am