Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը հաղթել է Ջիբրալթարին

Armenpress 23:26, 29 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը սկսել է իր ելույթները Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում: Հայաստանի ընտրանին առաջին տուրում մրցել է Ջիբրալթարի հավաքականի հետ: Բոլոր քառորդներում ունենալով առավելություն՝ Հայաստանի թիմը հաղթել է 100:63 հաշվով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից, հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Անդրե Սպայթ Մկրտչյանը: Նա վաստակել է 30 միավոր, 2 անգամ տիրել օղակից անդրադարձող գնդակին և կատարել 5 արդյունավետ փոխանցում:Հայաստանի հավաքականը խաղում է B ենթախմբում Ջիբրալթարի և Սան-Մարինոյի հետ:Հունիսի 30-ին՝ Երևանի ժամանակով 18:15-ին, Հայաստանի հավաքականը կխաղա Սան-Մարինոյի ընտրանու հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am