1000х90.jpg (78 KB)

Ուկրաինայի իրադարձությունները հանգեցրել են ՆԱՏՕ-ից ԵՄ-ի կախվածության աճի. El Pais

Armenpress 11:25, 30 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի շուրջ իրադրությունը Եվրամիությանը մղում Է Էլ ավելի կախվածության ՆԱՏՕ-ից: Այս կարծիքն Է շարադրված իսպանական El Pais թերթում հրապարակված հոդվածում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հոդվածի հեղինակների կարծիքով՝ ռուսական հատուկ գործողությունը հեռացնում Է Միության ռազմավարական ինքնավարության երազանքները: Դաշինքի պետությունների եւ կառավարությունների ղեկավարների՝ Մադրիդում տեղի ունեցող գագաթնաժողովը ցրեց ԵՄ-ի գծով որոշ գործընկերների կասկածները ՆԱՏՕ-ի նպատակահամարության մասին, նշված Է թերթում: Կազմակերպությանը Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցությունից հետո Եվրամիության սոսկ չորս երկրներ՝ Ավստրիան, Իռլանդիան, Կիպրոսը եւ Մալթան, չեն մտնի դաշինքի կազմի մեջ: Ուկրաինայի շուրջ իրադրության ֆոնին ԵՄ-ն հարկադրված Է որոնել անվտանգության նոր շրջանակներ, որոնք կարող են առաջարկել սոսկ ՆԱՏՕ-ն եւ ԱՄՆ-ը: Ինչպես կարծում են հոդվածի հեղինակները, Ռուսաստանի հիշատակումը դաշինքի նոր Ռազմավարական հայեցակարգում որպես հիմական սպառնալիք կազմակերպության համար Եվրոպան վերածում Է առճակատման տարածքի: Դրա հետ միաժամանակ ամերիկյան իշխանությունները հայտարարել են ԱՄՆ-ի լրացուցիչ ուժեր Գերմանիայում, Իսպանիայում, Իտալիայում, Լեհաստանում եւ Ռումինիայում տեղաբաշխելու մասին:

Ըստ որում հոդվածում ասված Է գոյություն ունեցող տարաձայնությունների մասին երկու կազմակերպությունների միջեւ, ինչի մասին Է վկայում այն փաստը, որ նրանք արդեն ավելի քան վեց ամիս Է փորձում են համաձայնության գալ համատեղ հռչակագրի շուրջ, որը կնորացնի նրանց գոյակցության պայմանները: ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը հունիսի 28 – 30-ը տեղի Է ունենում Մադրիդում: Դաշինքը մշակել եւ ընդունել Է նոր Ռազմավարական հայեցակարգ՝ միջազգային ասպարեզում հրատապ իրադարձությունների եւ կազմակերպության զարգացման ռազմավարական հեռանկարների հաշվառմամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am