ՆԱՏՕ-ում ստորագրել են դաշինքի Նորաստեղծական հիմադրամում ներդրումների շուրջ պարտավորությունները

Armenpress 13:07, 30 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի 22 պետությունների ղեկավարները հունիսի 30-ին Մադրիդի գագաթնաժողովում ստորագրել են դաշինքի Նորաստեղծական հիմնադրամում ներդրումների շուրջ նամակները, հիմնադրամ, որն ստեղծվել Է անցյալ տարի՝ 1 միլարդ դոլար նպատակային ծավալով: Ստորագրման արարողությունը հեռարձակել Է դաշինքի մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այս հիմնադրամը կդառնա դաշինքի առաջին բազմազգ ռազմական նորաստեղծական հիմնադրամը, որը նպատակամղված Է 1 միլարդ դոլարի ներդրումներին՝ ստարտապների եւ նոր տեխնոլոգիաների բնագավառում,- հայտարարել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:- Այդ հիմնադրամը թույլ կտա ապահովել ռազմական տեխնոլոգիաների մշակումը, որոնք կնպաստեն մեր հասարակության փոխակերպմանը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am