1000х90.jpg (78 KB)

Ուկրաինան պետք Է 1,4 մլրդ դոլար արտաքին պարտք վճարի սեպտեմբերին. Bloomberg

Armenpress 11:24, 1 Հուլիս, 2022
ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինան պետք Է սեպտեմբեի 1-ին շուրջ 1,4 միլիադ դոլար արտաքին պարտք վճարի, երկրի իշխանությունները փորձում են միջոցներ գտնել կատարելու պարտավորությունները: Հունիսի 30-ին այդ մասին հաղորդել Է Bloomberg գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:Գումարի չափը գործականությունը որոշել Է սեփական հաշվարկների հիման վրա: Ըստ աղբյուրների տեղեկատվության, որոնք չեն ցանկացել հայտնել իրենց անունները, Կիեւը կարող Է վարկատուներին առաջարկել կատարել պատքի վերաձեւակերպում: Այլ տարբերակ Է մնում Արեւմուտքի կողմից Կիեւին ռուսական սառեցված ոսկեարժութային պահուստների օգտագործման հնարավորության տրամադրումը: Սակայն վերջին տարբերակը վիճելի Է իրավական տեսակետից: Ընթանում են նաեւ բանակցություններ Արժույթի միջազգային հիմադրամի հետ: Վարկատուները կասկածում են ելք գտնելու՝ Ուկրաինայի ունակության հարցում: Երկրի պարտքի հանձնառությունների արժեքն ընկել Է, ընդ որում սեպտեմբերին մարման ժամկետով հանձնառություններինն՝ արդեն 40 տոկոսով: Եթե Կիեւն արտաքին հանձնառությունների պարտազանցում թույլ տա, դա բացասաբար կազդի ապագայում համաշխարհային ֆինանսական շուկայից օգտվելու՝ նրա հնարավորության վրա: Bloomberg-ը հիշեցնում Է, որ հակամարտության հետեւանքով Ուկրաինայի համախառն ներքին արդյունքն, ըստ առկա կանխատեսումների՝ կնվազի 30 տոկոսով: Այդ պայմաններում երկրի իշխանությունները շատ մեծ բարդությունների են հանդիպում բյուջեի կատարման հարցում՝ չնայած արտաքին աջակցությանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am