ԱԺ-ում ընթանում են Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին պաշտոններից հեռացնելու հարցով փակ քվեարկությունները

Armenpress 11:48, 1 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովում ընթանում են ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանին ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնից հետ կանչելու վերաբերյալ և պատգամավոր Վահե Հակոբյանի՝ որպես Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագծերի փակ գաղտնի քվեարկությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քվեարկությունները մեկնարկել են  ժամը 11:30-ին, կտևեն մինչև 12:15:

Ընդդիմադիրները տևական ժամանակ է, ինչ չեն մասնակցում ԱԺ աշխատանքներին, նրանք փողոցային պայքար էին սկսել:

Ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները հուլիսի 1-ի արտահերթ նիստին ևս չեն մասնակցում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am