1000х90.jpg (78 KB)

 Պուտինի աշխատանքին հավանություն է տալիս ռուսաստանցիների 78 տոկոսը. հարցում

Armenpress 14:57, 1 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին վստահում Է քաղաքացիների 81 տոկոսը, նրա աշխատանքին հավանություն Է տալիս 78 տոկոսը: Այդ մասին վկայում են Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի (ՀԿՈւՀԿ) անցկացրած հարցման արդյունքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հարցին, թե «դուք հավանություն տալի՞ս եք կամ չեք տալիս պետության ղեկավարի գործունեությանը», հարցված ռուսաստանցիների 78 տոկոսը դրականորեն Է պատասխանել, 13,4 տոկոսը հավանություն չի տալիս:

Բացի այդ, ուսումնասիրության մասնակիցներին հարցրել են, թե նրանք վստահում են արդյոք նախագահին: Ռուսաստանցիների 81 տոկոս հայտնել Է, որ վստահում Է Պուտինին. քաղաքացիների 15,3 տոկոսը չի վստահում:

«ՀԿՈՒՀԿ-Սպուտնիկ»-ի նախաձեռնողական համառուսաստանյան հարցումը հեռախոսային հարցազրույցի միջոցով անցկացվել Է հունիսի 20-ից մինչեւ 26-ը: Դրան մասնակցել Է 18-ից բարձր տարիքի 1600 քաղաքացի: Անճշտության առավելագույն չափը 1 տոկոս Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am