Քաջարանի քաղաքապետը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին

Armenpress 15:11, 1 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը մասնակցելու է Քաջարան խոշորացված համայնքում կայանալիք ՏԻՄ համամասնական ընտրություններին:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա գրառում է կատարել «ֆեյսբուք»-ի իր պաշտոնական կայքէջում, նշելով, որ մասնակցելու է «Մանվել Փարամազյան» դաշինքով և գլխավորելու է համամասնական ցուցակը։

«Ելնելով բազմաթիվ համաքաղաքացիների կողմից հաճախակի տրվող և հուզող 

հարցերից` հայտարարում եմ, որ սեպտեմբերի 25-ին, Քաջարան խոշորացված համայնքում կայանալիք ՏԻՄ համամասնական ընտրություններին մասնակցելու եմ «Մանվել Փարամազյան» դաշինքով և գլխավորելու եմ համամասնական ցուցակը։

Քանի որ դաշինքի ստեղծման գործընթացը այս պահին գտնվում է ստեղծման որոշակի իրավական և ավարտական փուլում, ուստի գործընթացի ավարտից հետո «Մանվել Փարամազյան» դաշինքը հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ»,- գրել է նա։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am