Արցախի նախագահը մասնակցել է «Շուշիի տեխնոլոգիական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին

Armenpress 21:44, 1 Հուլիս, 2022

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ հուլիսի 1-ին տեղի է ունեցել «Շուշիի տեխնոլոգիական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից, օրակարգն հաստատելուց հետո հոգաբարձուների խորհուրդը քննարկման է դրել մոտ մեկ տասնյակ հարցեր, որոնք վերաբերում էին բուհի կառուցվածքի փոփոխությանը, կրթության որակի բարձրացմանն ուղղված քայլերի ձեռնարկմանը, այդ թվում՝ պատերազմի հետևանքով կորցրած լաբորատորիաների վերականգնմանը, ինչպես նաև ինստիտուցիոնալ հավատարմագրման հայտ ներկայացնելու գործընթացին և այլն:

Հանրապետության նախագահը, ով  նաև «Շուշիի տեխնոլոգիական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է, իր խոսքում կարևորել է կատարած աշխատանքը՝ նշելով, որ պետք է հետևողական կերպով լուծել բուհի առջև ծառացած  առաջնահերթ խնդիրները և բարձրագույն կրթության արդի չափորոշիչների կիրառման համար ողջամիտ ժամկետներում ապահովել անհրաժեշտ հնարավորություններ և պայմաններ:վ



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am